Իսկ ովքե՞ր էին քաղաքական բանտարկյալները. դա հիմնականում ԻԳԻԼԻ ու Ալ-Քայիդայի տեռորիստներն էին:
Կա վտանգ, որ Սիրիան կարող է վերածվել թեոկրատական պետության, որը կգտնվի Թուրքիայի հովանու ներքո գործող իսլամական ֆունդամենտալիստների կառավարման տակ: Հիշեցնեմ, որ մինչ այդ Սիրաիայում արգելված էին կրոնական կուսակցությունները:
Սա լուրջ խնդիր է տարածաշրջանի մի շարք երկրների, առաջին հերթին Իսրայելի համար: Այդ պատճառով է, որ չնայած ռեժիմն ընկել է, իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում գտնվող զինապահեստներին: Իսրայելական բանակի հրամանատարները փորձում են թույլ չտալ, որ կրիտիկական զենքն ընկնի տեռորիտների ձեռքը:
Սա է պատճառը, որ իսրայելա-սիրիական սահմանին տեղի են ունենում նաև ամրաշինական ակտիվ աշխատանքներ:
Չնայած այս ու նմանատիպ, բազմաթիվ այլ հանգամանքների, Հայաստանի արևելագետները շարունակում են տարբեր հարթակներից պնդել, որ Սիրայում տեղի է ունենում Թուրքիայի և Իսրայելի համատեղ օպերացիան:
Զարմանալի չէ, որովհետև ուլտրա-ազգայնական լոզունգների քողի տակ թաքնված քսենոֆոբիայի առհասարակ ու մասնավորապես անտիսեմիտիզմի մակարդակը Հայաստանում շատ բարձր է:
Քրիստոնեական համարվող երկրում հրեա լինելը շարունակում է հայհոյանքի նման բան լինել , թլպատված լինելը շարունակում է հայհոյանքի նման բան լինել:
Քրիստոսը մի ստվար զանգվածի համար շարունակում է մնալ օտարազգի Աստված:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ